Մնացականյանը հանդիպում է անցկացրել Եթովպիայի իննովացիաների և տեխնոլոգիաների նախարարությունում
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր Եթովպիա այցի
ընթացքում հանդիպում է անցկացրել նաև այդ երկրի իննովացիաների և
տեխնոլոգիաների նախարարությունում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով
տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Գրառման համաձայն՝ հանդիպումից հետո Մնացականյանը տեղական
լրատվամիջոցներին ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և
իննովացիաների (նորարարության) ոլորտում Հայաստանի ու Եթովպիայի
համագործակցության զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ առավոտյան Մնացականյանը հանդիպում է ունեցել նաև Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ։