Գրավատների գործունեությամբ զբաղվողները պետք է ազնիվ լինեն. ՊԵԿ նախագահ
Գրավատների և փոխանակման կետերի հարկերի բարձրացման նախագծի մասին խոսելիս ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ պետք է ազնիվ լինել. «Գրավատների գործունեությամբ զբաղվողները պետք է հիշեն, որ նրանց համար նախատեսված հարկը վերջին 20 տարվա մեջ երբևէ չի վերանայվել, ավելին, պետտուրքի գումարը շահութահարկի գումարի բազան նվազեցնող ծախս է:
Եթե նրանք գտնում են, որ ամբողջությամբ գործել են թափանցիկ, ապա որևէ խնդիր չպետք է տեսնեին հարկային փոփոխությունների մասով: Եթե իրենք 100 մլն դրամ շրջանառություն ունեն, իսկ դրանից պակաս շրջանառությամբ աշխատելը տրամաբանական չէ, ապա պետական տուրքի չափը 60 անգամ բարձրանալն այդքան չի բարձրացնում իրենց հարկային բեռը: Գուցե արել են այդ հաշվարկը, բայց չեն բարձրաձայնում»:
Ըստ Դավիթ Անանյանի` եթե նույնիսկ գրավատները չլինեն էլ, բանկերն ունակ են ամբողջությամբ իրականացնել նրանց մատուցած ծառայությունները: