Ասկերանում վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջը. Նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 2-ին ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 56-ամյա Վ. Ի-ն վարելով «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան քաղաքի Ս. Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Ասկերան քաղաքի բնակչուհին 77-ամյա Վ. Ա-ին։
Վրաերթի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ մարտի 3-ին ժամը 01:10-ին մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը։