ԵԿՄ արտահերթ համագումարը տեղի կունենա Կառավարության նիստերի դահլիճում. Օրակարգը հայտնի է
ԵԿՄ արտահերթ համագումարը տեղի կունենա Կառավարության նիստերի դահլիճում, ապրիլի 7-ին:
Ապրիլի 2-ին, տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ՝ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով:
ԵԿՄ վարչության նիստը որոշեց.
Հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:
Համագումարը անցկացնել ապրիլի 7-ին ( սկիզբը ժամը 1200-ին) ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում (հասցեն՝ Մելիք-Ադամյան 1):
Համագումարի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.
1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ,
2. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ,
3. ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը: