ՀՅԴ-ի բողոքի ակցիան՝ դատախազության դիմաց. Պահանջում են բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը (տեսանյութ)
ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց. նրանք պահանջում են բացահայտել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: Դաշնակցականները պահանջում են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում:
Նշենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին, Պռոշյան գյուղի իր աշխատավայրի դիմաց դավադիր կրակոցով սպանվել է Պռոշյանի համայնքապետ, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանը:
Անցնող վեց տարիների ընթացքում հանցագործության բացահայտման համար որևէ լուրջ տեղաշարժ չի կատարվել: