Թունավորում շմոլ գազից. Սևանի 3 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 1-ին, ժամը 09.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սեւան քաղաքի 3 բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: