Արարատի մարզում 32-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը
Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ն Երեւան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 35 VV 483 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։