Մեսսին շատ լավն է, բայց նա Աստված չէ. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համաձայն չէ ֆուտբոլի որոշ երկրպագուների այն կարծիքի հետ, որ Լիոնել Մեսսիին կարելի է համեմատել Աստծո հետ:
«Մարդիկ ասում են, որ Մեսսին Աստված է: Տեսականորեն դա սրբապղծություն է: Չի կարելի նման բան ասել ու հավատալ դրան: Օրինակ` ես հաստատ չեմ հավատում: Մարդիկ կարող են Մեսսիին համեմատել Աստծո հետ` պարզապես արտահայտելով հիացմունք: «Ֆուտբոլի դաշտում նա Աստված է». սա ընդամենն արտահայտչաձև է: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց հիացմունքը: Մեսսին շատ լավն է, բայց նա Աստված չէ»,- Հռոմի պապի խոսքերը մեջբերում է La Sexta-ն:
Նշենք, որ 82-ամյա Ֆրանցիսկոսը ֆուտբոլի երկրպագու է և վաղուց երկրպագում է արգենտինական «Սան-Լորենսո» ակումբին: