Կապուղու խափանման հետեւանքով ՃՈ տարածքային ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին
2019 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14.30-ից, օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետեւանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին:
ՀՀ ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու եւ աշխատանքները վերսկսելու համար: