Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են դի
Այսօր՝ մարտի 31-ին, ժամը 21:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ս.Օ.-ի (ծնված 1969 թ.) դին: