Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին․ 4 հոգի հոսպիտալացվել է
Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2109 մակնիշի, Lada Priora մակնիշի ВАЗ 21150 մակնիշի և Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, իսկ հարվածի արդյունքում Toyota-ն կողաշրջվել է, ВАЗ 21150-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: