Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի Մ-18 գավաթակիր
Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Ստեփանյանը նվաճել է ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթողի կոչումը:
Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող մրցաշարի 40 կգ քաշային կարգում հայ մարզուհին պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից եւ 3 գոտեմարտերում էլ հաղթել է ռուսաստանցի մրցակիցների:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մեսրոպ Նիկոյանը (50 կգ), Էդուարդ Եզիկյանը, Ռուբեն Հակոբյանը (55 կգ), Ստյոպա Դարբինյանը, Գեւորգ Մանուկյանը (60 կգ), Վահե Աղանյանը, Դավիթ Աբրահամյանը (66 կգ) մեդալ չեն նվաճել: