Մակաբուծային վարակները կարող են քաղցկեղ առաջացնել եւ օգնել դրա բուժման ժամանակ
Մակաբուծային վարակները կարող են քաղցկեղ առաջացնել: Բայց դրանք նաեւ կարող են օգնել դրա բուժման կազմակերպման ժամանակ, ասվում է Frontiersin Medicine-ում հարապարկված նոր ուսումնասիրությունում:
Շատ մարդիկ բախվում են մակաբույծների հետ: Մակաբույծներով վարակվելու մակարդակը հատկապես բարձր է վատ հիգիենայով աղքատ երկրներում:
Հայտնի է, որ մակաբույծները մարդու օրգանիզմում ապրում են աղիքներում, միզուղային համակարգում եւ արյան մեջ: Այսօրվա դրությամբ ԱՀԿ-ն մակաբույծների երեք տիպ է դասակարգում որպես առաջին դասի կանցերոգեններ եւ դրանք բոլորը տրեմատոդ դասից են:
Տրեմատոդների համար էնդեմիկ տարածաշրջաններ են Արեւադարձային Աֆրիկան եւ Հարավարեւելյան Ասիան: Այստեղ բավականին հաճախ են մակաբույծների պատճառով առաջացած աղիքների եւ լյարդի քաղցկեղի դեպքեր հանդիպում:
Բանն այն է, որ մակաբույծներն ուղղակի իմաստով կրծում են մարդու մարմնի խոռոչները՝ բորբոքում առաջացնելով:
Քրոնիկ բորբոքման դեպքում մարմնի բջիջները սկսում են մուտացիայի ենթարկվել: Մուտացիաների երկարատեւ ակկումուլյացիան եւ մակաբույծների կենսագործունեության արգասիքները հանգեցնում են բորբոքման սրման, բջիջնրի ակտիվ բազմացման, անոթների աճին եւ արդյունքում՝ քաղցկեղի զարգացման:
Բայց մակաբույծները նաեւ օգտակար են լինում: Գիտնականների խոսքով՝ ժապավենաձեւ որդերը եւ F.hepatica մակաբույծը սպիտակուցներ են արտադրում, որոնք հակաքաղցկեղային եւ իմունամոդուլացնող հատկություններ ունեն: Հայտնի է, որ մի շարք մակաբույծներ նաեւ արտադրում են սպիտակուցներ, որոքն օգնում են դիաբետիկների քրոնիկ վերքերի ապաքինմանը: