Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կսահմանափակվեն. Գործադիրը հավանություն տվեց նախագծին
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 29-ի նիստում որոշեց հավանություն տալ «Գովազդի մասին», «Շահումով խաղերի, ինտեր¬նետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություններին, որով ընդլայնվում են շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակումները խախտելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Նշենք, որ օրինագծերի փաթեթի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է:
Հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ կառավարությունը կողմ է առաջարկվող փոփոխություններին եւ անգամ ավելի խստացումների է կողմ: Կառավարությունն առաջարկում է «21:00-ից մինչև 06:00-ն» և «08:00-ից մինչև 20:00-ն» բա¬ռերը: համապատասխանաբար փոխարինել «24:00-ից մինչև 06:00-ն» բառերով: Նշենք, որ նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստաեթերով յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը թույլատրվում է ժամը 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սպորտային միջոցառումների հեռարձակման ժամանակ, իսկ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հետևող մեկ ժամվա ընթացքում արգելվում է սույն պարբերությամբ հաս¬տատ¬ված գովազդը: Կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճա-կա¬խաղերի գովազդների համար նախատեսել, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել «24:00-ից մինչև 06:00-ն» ընկած ժամանակահատվածում: