Շատերն ասում են, որ նա է ուզում այս պաշտոնը զբաղեցնել. Կոնստանտին Օրբելյանն՝ աշխատանքից ազատման պատճառների համար
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
ShantNews.am-ի հարցին ի պատասխան` Կոսնտանտին Օրբելյանը նշեց, որ իր աշխատանքից ազատման որոշման մասին իմացել է երեկ երեկոյան.
«Նազենի Ղարիբյանը կարծում է, որ ոչ լեգիտիմ կերպով են ինձ այդ պաշտոնին նշանակել: Անձնապես հենց նա է այդ որոշումը կայացրել»,- ազատման պատճառի մասին ասել է Օրբելյանը:
Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ ոչինչ չի պատասխանել և պատրաստվում է Նազենի Ղարիբյանին դատի տալ:
Մեր այն հարցին, թե Օրբելյանը նման որոշման սպասո՞ւմ էր, նա բացասական պատասխան տվեց:
«Շատերն ասում են, որ նա է ուզում այս պաշտոնը զբաղեցնել: Այս պաշտոնն իրեն շատ հետաքրքրում է, և առաջին իսկ օրվանից նա աչք ունի այդ տեղի վրա»,- ասել է Կոնստանտին Օրբելյանը:
Մենք նաև փորձեցինք կապ հաստատել Նազենի Ղարիբյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ ըստ ընթացակարգի՝ նախարարին հարց տալու համար նախ պետք է նախարարության մամուլի բաժնում հերթագրվենք: