Սերգեյ Մովսեսյանը պայքարում է մեդալի համար. Շախմատի ԵԱ
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվում է Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 10-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է:
10 տուրից հետո Սերգեյ Մովսեսյանն ունի 7.5 միավոր և միանձնյա առաջատարից հետ է մնում կես միավորով: Մովսեսյանը հնարավարություն ունի պայքարել մեդալների համար: Այսօր՝ վերջին տուրում Մովսեսյանը սպիտակներով մրցելու է Ֆերենց Բերկեշի հետ: