Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվեր բերել
«Այլընտրանք» հարասարակական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հեռուստացույց է նվեր բերել:
Կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»:
Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովում Միրզոյանը հայտարարել էր, որ իրեն «Զիգզագ» խանութում ապառիկով հեռուստացույց չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք է դրել։