Հայ լրագրողները ֆուտբոլային մրցաշարի կմասնակցեն Եգիպտոսում
Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում կմասնակցի միջազգային մրցաշարի, որն անցկացվում է երրորդ անգամ: Ապրիլի 3-6-ն անցկացվելիք մրցաշարում հանդես կգան լրագրողական թիմեր Հայաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից եւ Սուդանից։ Մասնակիցների թվում կլինի նաեւ Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։ Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ համակարգով, եւ բոլոր թիմերը կմրցեն իրար հետ:
Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականն ունի միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ: Հայ լրագրողները 3 տարի անընդմեջ բրոնզե մեդալակիր են դարձել Լիտվայում անցկացվող ավանդական միջազգային մրցաշարում: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հայ լրագրողները Եգիպտոս կմեկնեն «Անռիվա-Տուր» ընկերության (Air Cairo ավիաընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) եւ TotoGaming-ի աջակցությամբ։