Սեզոնային ալերգիան օգտակար է․ գիտնականների բացահայտումը
ԱՄՆ-ի ուռուցքի ազգային ինստիտուտը բացահայտում է արել՝ պոլինոզով
(ալերգիկ հիվանդություն, առաջանում է բույսերի ծաղկափոշու ազդեցությունից)
պացիենտների մոտ կոկորդի, կերակրափողի, արգանդի վզիկի և նշիկների քաղցկեղի
զարգացման հավանականությունը 1/3-ով քիչ է, գրում է The Daily Mail-ը։
Վերջին հետազոտության շրջանակներում գիտնականները հետևել են շուրջ 1.7
մլն մարդու, որոնց մոտ 1992-2013 թթ․ քաղցկեղ է ախտորոշվել։ Այդ տվյալները
համեմատել են 100 000 առողջ մարդկանց տվյալների հետ։ Այնուհետև այդ երկու
խմբերում վիճակագրություն են կազմել՝ ըստ պոլինոզով հիվանդացության
մակարդակի։ Պարզվել է, որ սեզոնային ալերգիայով տառապող մարդկանց շրջանում
քաղցկեղով հիվանդները զգալիորեն քիչ են։
Գիտնականների խոսքերով՝ պոլինոզը մյուս ալերգիկ ռեակցիաներից ավելի
ակտիվ է սկսում իմունային որոնման գործընթացը․ իմունային համակարգը
սքանավորում է մարմինը՝ վտանգավոր տարրեր հայտնաբերելու համար։
Արդյունքում՝ գտնում է քաղցկեղածին բջիջներն ու ոչնչացնում, քանի դեռ դրանք
չեն հասցրել ուռուցք ձևավորել։