Ամուսիններն անբաժան են եղել 56 տարի և մահացել՝ ձեռք ձեռքի բռնած
Ջուդին և Ուիլը ծանոթացել են ավելի քան 50 տարի առաջ։ Դեռևս այն ժամանակ երիտասարդները հասկացել են, որ իրենց միջև հատուկ կապ կա, իսկ նրանց կյանքի վերջին օրերը հաստատել են դա, գրել է People-ը:
Միչիգանից 77-ամյա ամուսիններն իրենց կյանքի վերջին ամիսներն անցկացրել
են հիվանդանոցում։ Իմանալով նրանց կապի մասին՝ բուժաշխատողները ոչ միայն մի
հիվանդասենյակում են նրանց պառկեցրել, այլև մահճակալներն են մոտեցրել,
որպեսզի Ջուդին ու Ուիլը միշտ միասին լինեն։ Նրանց դուստրերից Մերի Բեթը
պատմել է, որ ծնողները ամուսնությունից հետո 1-2 օրից ավելի չեն բաժանվել
իրարից, քանի որ չէին կարողանում ապրել առանց իրար։
Երբ Ջուդիի վերջին վիրահատությունն անհաջող է անցել, բարադացումից հետո
նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ամուսինը, չդիմանալով դրան, հյուծվել է և
տեղաշոր ընկել։ Այդ պահից սկսած՝ այն, ինչ կատարվել է Ջուդիի հետ, կրկնվել է
նաև Ուիլի հետ։ Երբ կինը ջերմել է, ամուսնինը նույնպես ջերմել է։ Նրանք
կարծես նույն ալիքի վրա էին և զգում էին իրար։
«Ինձ թվում է՝ նրանք պարզապես չէին ցանկանում ապրել առանց իրար»,-ասել է դուստրը։
Կյանքի վերջին օրերը նրանք միասին են անցկացրել, նույնիսկ այն գիշերը,
երբ Ուիլը մահացել է, Ջուդին բռնել է նրա ձեռքը, իսկ ժամեր անց նա նույնպես
հեռացել է կյանքից։