ՆԱՏՕ-ն 20 տարի անց արդարացրել է Հարավսլավիայի ռմբակոծությունը
Հյուսիսատլանտյան դաշինքը մինչ օրս այն կարծիքին է, որ երկու տասնամյակ
առաջ Հարավսլավիայում կատարված ռմբակոծությունը եղել է անհրաժեշտ և
լեգիտիմ, չնայած ՄԱԿ ԱԽ-ի կողմից պատժամիջոցների բացակայությանը, հաղորդում
է ТАСС-ը:
«Դաշինքի նպատակն է եղել վերջ դնել բոլոր ռազմական
գործողություններին, ճնշումներին, որոնք կատարվում էին Կոսովոյի
քաղաքացիական հասարակության հանդեպ: Դա նաև արվել է փախստականների
վերադարձը և հումանիտար կազմակերպությունների համար հասանելիություն
ապահովելու նպատակով»,- ասված է դաշինքի հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ում նաև ավելացրել են, որ օպեացիա սկսելու որոշումն ընդունվել է Կոսովոյում խնդիրը խաղաղ լուծելու մի քանի անհաջող փորձից հետո: