Facebook-ի աշխատակիցները ազատ հասանելիություն են ունեցել 200-600 մլն օգտատիրոջ գաղտնաբառերին
Facebook սոցիալական ցանցը տարիներ շարունակ պահել է միլիոնավոր
ծածկագրեր սովորական տեքստի տեսքով, և 2012 թ․-ից դրանք հասանելի են եղել
ընկերության մի քանի հազար աշխատակիցների համար, այդ մասին իմացել է
կիբերանվտաբգության մասնագետ Բրայան Կրեբսը, ով էլ իր կայքում հրապարակել է
տեղեկատվությունը:
Նշվում է, որ առնվազն 20 հազար աշխատակցի համար հասանելի է եղել 200-600
միլիոն գաղտնաբառ տեքստի տեսքով, նշվում է, որ ընկերությունը դրանք չի
կոդավորել համակարգում առկա խափանումների պատճառով:
Facebook-ի ներկայացուցիչը իր հերթին նշել է, որ այս երևույթը վտանգավոր
չէ, մարդիկ գաղտնաբառեր փոխելու կարիք չունեն, իսկ ընկերության
աշխատակիցները երբեք չեն չարաշահել իրենց ձեռքի տակ եղած տվյալները: