Հյուսիսային պողոտայում գիշերը 1-ին հրավառություն արած երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)
Մարտի 22-ի կեսգիշերն անց՝ ժամը 1-ի սահմաններում, Ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Խանջյան փողոցում լսվում են հրավառության ձայներ։
Ոստիկանները պարզել են, որ հրավառությունը եղել է Հյուսիսային պողոտա 8
հասցեից։ Հրավառությունը կազմակերպած 21-ամյա երիտասարդը բերման է
ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, հայտնել է, որ հրավառություն է
արել ընկերոջ երեխայի ծնվելու առթիվ։
Հրավառություն կազմակերպած երիտասարդը ենթարկվել է վարչապան պատասխանատվության։