Ինքնասպանություն Երևանում․ պատճառը եղել է անբուժելի հիվանդությունը
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է
ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11-րդ փողոցի 20-րդ
շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա
Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին եղել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական
զենք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա այդ զենքով ինքնասպան է եղել:
Ըստ աղբյուրի՝ զենքը օրինական է, և Դ. Մ.-ն այսօր էր այն ստացել, իսկ
ինքնասպանության պատճառը եղել է անբուժելի հիվանդությունը․ նա ունեցել է
քաղցկեղ: