Կառավարությունը ձգտում է ավելացնել ծառայությունների արտահանումը. Հայկ Գևորգյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր հայտարարել է, որ առանձնապես լուրջ չի վերաբերվում փորձագիտական հաշվարկներին, քանի որ քաղաքական ու տնտեսական գործընթացներում կարևորը կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքներն են:
«Այսօր ՀՀ կառավարության համար կարևոր է ավելացնել ծառայությունների արտահանումը»,-ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ից արտահանումը որոշ աճ է ունեցել, և այս տարի էլ իրենք շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ: