Դավիթ Անանյանն անդրադարձել է ՊԵԿ-ում տրվող պարգևատրումների թեմային
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է մամուլում կրկին քննարկման առարկա դարձած ՊԵԿ պարգևատրումներին վերաբերող հարցին: Նա հայտարարել է, որ դրանք ոչ այնքան պարգևատրումներ են, որքան աշխատավարձի հավելավճարներ։
«Նախորդ տարվա պարգևատրումների հետ կապված՝ թե՛ հանրային քննարկումների, թե՛ հանրության մտահոգությունների, թե՛ կառավարության ներսում կատարված քննարկումների և որոշումների առումով մենք որոշակի վերադասավորումներ ենք արել: Վերջերս, եթե դուք նկատել եք, կամ վարչապետը նաև իր ասուլիսի ժամանակ հանդես եկավ այդպիսի թեզով, որ մենք այդ պարգևատրումները չպետք է նայենք որպես պարգևատրումներ, այլ պետք է նայենք պետական ծառայողին արժանապատիվ վարձատրություն տալու մեխանիզմ»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Նա հայտարարել է, որ առաջիկայում ևս պարգևատրումներ լինելու են: