Երևանում ապրիլի 30-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ կանցկացվի
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում, ապրիլի 30-ին: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ առաջիկա նիստի թեմատիկան մարտի 20-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Երկու կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների շուրջ: