Գումի շուկայում կատվի կերած միսը վաճառվում է քաղաքացիներին. (տեսանյութ)
Ընթերցողներից մեկը Shamshyan.com կայքին է տրամադրել տեսանյութ, որը տեսանկարահանվել է երեկ՝ մարտի 17-ին:
Այստեղից պարզ է դառնում, թե ինչպիսի բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։
Տեսանյութում պարզ երևում է, թե կատուն ինչպես է թաթերի վրա ձգվելով՝ համտեսում շուկայում գտնվող մսի բաժնում կախված միսը։ Հարց է առաջանում՝ մսի վաճառքով զբաղվող պատասխանատուները տեղյա՞կ են, թե ինչպիսի վիճակում են զբաղվում մսի առևտրով, և չի բացառվում, որ կատվի կողմից համտեսված միսը վաճառեն քաղաքացիներին։