Տիգրան Ավինյանը Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման մասին
Այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման մասին հարցին հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման գործողություններին:
«Դա ընդհանուր թիմային որոշում է։ Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը շատ ադեկվատ է»,– հավելեց նա։
Ավինյանը շեշտեց, որ այս քաղաքականությունը պետք է շարունակական լինի հատկապես Երեւանի կենտրոնում. «Համոզված եմ, որ նման քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետեւ խոսքը ՀՀ մայրաքաղաք Երեւանի կենտրոնի մասին է»։
Նա վստահեցրեց՝ արտոնյալներ այս հարցում չեն լինելու։