Ջեքսոնի դուստրը հերքել է ինքնասպանության փորձի մասին լուրերը
Հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը հերքել է ինքնասպանության
փորձի և հոսպիտալացման մասին տեղեկությունը՝ մեղադրելով TMZ պորտալին
կեղծիք տարածելու մեջ։
Պարբերականը հայտնել էր, որ 20-ամյա Փերիսը հրատապ հոսպիտալացվել է
կյանքին վերջ տալու փորձից հետո։Պարբերականը հղում էր արել ականատեսներին,
որոնց խոսքով՝ Փերիսի լոսանջելեսյան տան մոտ եղել են բժիշկներ և
ոստիկաններ։
Բժիշկներն իբրև թե հստակեցրել էին, որ աղջիկը շատ արյուն է կորցրել,
սակայն նրա վիճակը կայունացել է։ Նշվել է, թե ինքնասպանության փորձը կապված
է հանգուցյալ հոր շուրջ առաջացած սկանդալի հետ՝ նրա մասին վավերագրական
ֆիլմի թողարկումից հետո։