Արտասահմանյան ինտերնետային հարթակն անդրադարձել է Ադրբեջանում հայերի ու հայկականի հանդեպ վերաբերմունքին
Perito-Burrito ինտերնետային հարթակը հոդված է հրապարակել՝ նվիրված հարևան Ադրբեջանին: Այստեղ հեղինակը ներկայացնում է այդ երկրի յուրահատկությունները, ընդ որում, և՛ դրական և՛ ոչ այնքան հաճելի:
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի սահմանը հատելուց հետո
զբոսաշրջիկների մոտ կարող են որոշ խնդիրներ առաջանալ: Հաղորդվում է, որ այդ
երկրում զբոսաշրջիկներին կարող են բարեհամբույր ուրախ ժամանց մաղթել ու
ներս թողնել, սակայն, կարող են նաև «յուրատեսակ» մի սենյակ հրավիրել ու
հարցաքննել, եթե նրա ազգանունն ավարտվում է «յան» մասնիկով՝ եթե անգամ այդ
մարդը մեկ այլ երկրի քաղաքացի է:
Նշվում է, որ զբոսաշրջիկը հայտնվում է այդ սենյակում նաև, եթե նրա
ծննդավայրն անձնագրում նշված է Հայաստան՝ անկախ ազգությունից: Ըստ
աղբյուրի՝ հարցախույզը սկսում է գործել նաև այն պարագայում, եթե այցելուն
գոնե մեկ անգամ հատել է Հայաստանի սահմանը: