Շատրվանը փչացնում են, ո՞վ է փոխհատուցելու. ապամոնտաժվող սրճարանների սեփականտերերը վրդովված են
«Այն, ինչ հիմա արվում է, վանդալիզմ է»,- մարտի 15-ին Օպերային հարող տարածքում ապամոնտաժվող սրճարաններից մեկի ներկայացուցիչը կրկին իր վրդովմունքը հայտնեց ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր սրճարանին որևէ այլընտրանքային տարածք չի առաջարկվել և իրենց տարածքներ չեն առաջարկվել: Ինչ վերաբերում է գրանցված աշխատողներին, ապա զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք որևէ աշխատողի չեն թաքցրել: Ձմռանն ունեցել են 10, իսկ ամռանը՝ 28 աշխատակից:
«Ամեն աշխատողը մինիմում 2-3 հոգի է պահում: Ստացվում ա, որ 60 մարդու հացից են կտրում: Էս օրերին մի թուղթ եմ ուզել, ասել եմ ինձ ցույց տվեք քաղաքապետի որոշումը, որ այսօր իրավունք ունեք սա ապամոնտաժելու: Մեզ ցույց էին տալիս միայն մեր ծանուցումները, որին մենք պատասխան էինք գրել: Հիմա իմ գույքը փչացնում են, մեծ շատրվան կա, որ 25 000 դոլարից ավելի արժեք ունի, մեզ ժամանակ չեն տվել, որ մենք դա հանենք ու հիմա գույքը փչացնում են: Ո՞վ պետք է փոխհատուցի», – ասաց հայտարարեց քաղաքացին:
Երեկվա բախումներին անդրադառնալով` նա ասաց, որ վրդովված են եղել, և դա նորմալ իրավիճակ է, քանի որ մարդկանց գույքը փչացնում են: