Օպերայի տարածքից բերման է ենթարկվել 27 քաղաքացի. ոստիկանություն
Օպերային հարակից տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող 27 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ առավոտյան ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 քաղաքացի, ապա ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախման հետեւանքով եւս 19 քաղաքացի էր բերվել ոստիկանության տարբեր բաժիններ. նրանք ավելի ուշ ազատ էին արձակվել։