«Գեղեցկության թագուհի 60+» մրցույթին հաղթել է Աննա Մարգարյանը
Կրասնոյարսկի շրջանի Երմակովսկոյե գյուղի բնակիչ Աննա Մարգարյանը դարձել է «Գեղեցության թագուհին» մրցույթի հաղթող: Մրցույթն անցկացվել է 60 տարեկանից բարձր կանանց շրջանում:
«Մրցույթի մասնակիցները միմյանց հետ մրցել են տարբեր անվանակարգերում՝ «Պարենք միասին», «Դիմակահանդես», «Տաղանդի մեկ րոպե» և այլն»,- հայտնում է Среда 24-ը:
Շրջանների միջև մրցույթն անցկացվել է առաջին անգամ Շուշենսկի կենտրոնում: Մասնակցել է 7 կին, որոնք մրցույթի վերջում ստացել են ծաղիկներ ու հուշանվերներ: