Սաակաշվիլին TBC բանկի հիմնադրին խորհուրդ է տալիս մենաստան գնալ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկանդալի կիզակետում հայտնված TBC բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեին խորհուրդ է տվել ձերբակալությունից խուսափելու համար գնալ մենաստան ու մեղքերի թողություն խնդրել` բազմաթիվ մարդկանց դժբախտացնելու համար: Այս մասին նախկին նախագահը գրել է գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Իմ նախագահության 9 տարիների ընթացքում իմ սեփականությունը չի փոփոխվել: Իսկ իմ նախագահության ընթացքում Խազարաձեի ունեցվածքն առնվազն 5 անգամ ավելացել է: Ու հիմա այդ «մարդը», իսկ իրականում անշնորհակալ մեկը, ինձ մեղադրում է իր բիզնեսի վրա ճնշումներ գործադրելու մեջ: Ես Խազարաձեի փոխարեն, եթե, իհարկե, նա կարողանա խուսափել ձերբակալությունից, կգնայի մենաստան ու մեղքերի թողություն կխնդրի՝ բազմաթիվ մարդկանց դժբախտացնելու ու ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիին սատարելու համար»,- գրել է Սաակաշվիլին: