«Հայբիզնեսբանկը» գործարկել է «Բիզնես լեդի» վարկատեսակը
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գարնանային տոների կապակցությամբ իրականացնում է ակցիա եւ առաջարկում «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակը գործարար կանանց համար:
«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակն ունի բարենպաստ պայմաններ եւ հնարավորություն կտա կանանց, ովքեր հանդիսանում են ընկերության տնօրեններ կամ համահիմնադիրներ (50% եւ ավել)` ստանալ վարկ իրենց բիզնես խնդիրների լուծման եւ զարգացման համար:
Վարկը տրամադրվում է մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, առանց ֆինանսական վերլուծության, 8% տարեկան անվանական տոկոսադրույքով, մինչեւ 8,000 եվրո գումարով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով:
Բանկը վստահ է, որ ակցիան հնարավորություն կտա գործարար կանանց զարգացնել իրենց բիզնեսը եւ լինել ավելի մրցունակ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ:
Մանրամասների համար այցելեք հետեւյալ հղումով: