Անձնակազմը պայմանականորեն բերվել է մարտական պատրաստականության աստիճանի. մեկնարկել են շտաբային մարզումները
Մարտի ընթացքում առաջադրվող խնդիրների կատարման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները կատարելագործելու, մարտական գործողություններին նախապատրաստվելու ընթացքում ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը բարձրացնելու նպատակով, 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում վարչակազմի և ապահովման ստորաբաժանումների հետ անցկացվել են շտաբային մարզումներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Անձնակազմը պայմանականորեն բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, առկա ուժերով և միջոցներով անցել է պաշտպանության, իրականացրել զորահամալրում և մարտական ներդաշնակում: