Կիևում ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ազգայնականների և իրավապահների միջև
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բողոքի ցույցեր են, որոնք կազմակերպել է Ազգային կորպուս կուսակցությունը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Հարյուրավոր մարդիկ բողոքում են կառավարությունում տիրող կոռուպցիայից և պահանջում են նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հրաժարականը:
Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Նրանք ոստիկանների ուղղությամբ դյուրավառ նյութեր են նետել, իսկ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ: