Ռիհաննան զվարճանում է Crop Over փառատոնի ժամանակ (լուսանկարներ)
Երգչուհին ժամանել է հայրենիք' Բարբադոս, որտեղ մեկնարկել է ավանդական ամառային Crop Over փառատոնը, որի ժամանակ նշվում է եղեգնաշաքարի բերքահավաքը:
Առանց այդ էլ համեստությամբ աչքի չընկնող Ռիհաննային լուսանկարել են տեղի պապարացցիները:
Փառատոնի ծրագիրը հագեցած է տարատեսակ զվարճալի միջոցառումներով և տևելու է 5 շաբաթ: Crop Over-ի շրջանակներում սպասվում է հրավառություն, թագավորի և թագուհու ընտրություն, խոհարարական մրցություններ, նորաձևության ցուցադրություն, երաժշտական մրցություններ և շատ այլ բաներ: