Կարմրուկի տարածման ցուցանիշով Վրաստանն աշխարհում 3-րդն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով` Վրաստանը կարմրուկի տարածման գործակցով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ՝ հունվարին, 5-րդ հորիզոնականում էր:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ`ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչ օրս Վրաստանում կարմրուկով հիվանդության 2065 դեպք է արձանագրվել, ինչը գերազանցում է նախորդ ողջ տարվա ցուցանիշը: Նշենք, որ Վրաստանում 2018 թվականին կարմրուկով վարակման 2203 դեպք է արձանագրվել:
«Կարմրուկի համաճարակը շարունակվում է, սակայն աճի նշանակալի դինամիկա չունենք»,- վստահեցրել է Ամիրան Գամղերիլիձեն: