Իրան- Հայաստան գազատարի ներուժը բավարար է այն տարանցիկ դարձնելու համար. նախարար
Իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալը հնարավորություն է, որը կարող է դրական ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործման համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Կարծում ենք կան չօգտագործված ծավալներ, որքան տեղյակ եմ գործընկերներիս հնչեցրած կարծիքներից , այսօր եղած հզորությունը թույլ է տալիս կրկնապատկել գազի ծավալները, սակայն ավելի մանրամասն պարզաբանումներ, խնդրում են ստանալ էներգետիկայի նախարարության իմ գործընկերներից»,- ասաց նախարարը։
Նա նաեւ նշեց, որ Իրան-Հայաստան խողովակաշարը տեխնիկապես թույլ կտա, որ Հայաստանը էականորեն բարձրացնի Իրանից ներմուծվող գազի ծավալները, բնակչությանը սպառման համար, կամ Վրաստան տարանցելու համար. «Որքան տեղյակ եմ՝ այդ ընդհանուր գազամուղի պոտենցիալի կեսն է օգտագործվում կամ ավելի պակաս»: