Վենեսուելա վերադառնալու դեպքում Գուաիդոյին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն կարող է դատապարտվել մինչև 30 տարվա ազատազրկման` երկիրը լքելու արգելքի որոշումը խախտելու պատճառով: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի փոխնախագահ Խուան Կառլոս Վալդեսը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Նա մեկն է, որ թաքնվում է արդարադատությունից, իսկ ինչ է պատահում այն փախստականների հետ, որոնք կրկին փորձում են երկիր մուտք գործել և իշխանությունները հայտնաբերում են նրանց... նրանց պետք է բռնել և բանտ նստեցնել ... Գուաիդոյին կարող են 30 տարի տալ, եթե մեղադրանքը հաստատվի դատախազի կողմից»,- ասել է Գերագույն դատարանի ներկայացուցիչը:
Խուան Գուաիդոն արձագանքել է այդ հայտարարությանը` նշելով, որ չնայած առկա ռիկսին, ինքը մտադիր է Կոլուբիայից Վենեսուելա վերադառնալ:
«Ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները և այս շաբաթ արդեն Վենեսուելա կվերադառնամ: Իսկ եթե նրանք ուզում են ինձ կալանավորել, թող հաշվի առնեն, որ այդ դեպքում գործի կդրվի ռազմավարական պլանը, որի մասին հանրությունը տեղյակ է»,- ասել է Գուաիդոն:
Նրա խոսքով` Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը հազիվ թե ձեռնտու լինի իր բանտարկյալի կամ փախստական նախագահի կարգավիճակը: «Իմ պարտքն է լինել Կարակասում, չնայած առկա վտանգներին»,- ընդգծել է ընդդիմության առաջնորդը: