Քննարկվել է հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ
Փետրվարի 25-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում առևտրի ոլորտը համակարգող փոխվարչապետ Չառը Գըլըջովի (Çary Gylyjow) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում հնարավոր համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև այդ համատեքստում դրա օրակարգի առևտրատնտեսական հատվածում ներառվելիք հարցերին:
ՀՀ դեսպանը խնդրեց աջակցել Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման, դրանց գործունեության ծավալման հարցերին: