Դավիթ Խաչատրյանն իր հերթական հաղթանակը տոնեց
Հայազգի մարզիկ Դավիթ Խաչատրյանն այսօր MIX FIGHT 40 մրցաշարի շրջանակներում մենամարտում էր իտալացի մարզիկ Սիմեոնե Բոտինոյի հետ: Խաղարկվում էր Եվրոպայի WMMAL չեմպիոնական գոտին:
Մենամարտն անցկացվել է MMA-ի կանոններով: Իսկ հայազգի մարզիկը տոնել է հերթական հաղթանակը:
Երկար ժամանակ տարբեր երկրների ռինգերում հանդես գալուց հետո Դավիթը հնարավորություն է ստացել հայրենիքում ցուցադրել իր կարողությունները: