Հրապարակվել է ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանշային ցուցակը
Euro NCAP-ի մասնագետները սահմանել են 2019-ի ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Այս մասին հրապարակել է CarBuyer կայքը:
«Ընտանեկան փոքր ավտոմեքենայի» անվանակարգում լավագույնը ճանաչվել է Mercedes-Benz A-Class-ը, որը վթարների ժամանակ կարող է ապահովել մինչև 96 տոկոսանոց անվտանգություն: Այս անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Ford Focus և Nissan Leaf ավտոմեքենաները:
«Ընտանեկան մեծ ավտոմեքենաների» անավանակարգում հաղթող է ճանաչվել Audi A6 մոդելը: Այս անվանակարգում երկորրդ և երրորդ տեղերը բաժին են հասել Mazda 6 և Volvo V60 ավտոմեքենաներին:
Իսկ քրոսովերների մեջ մասնագետներն ամենաանվտանգ ավտոմեքենաների շարքին են դասել BMW X5-ը, իսկ երկրորդ ու երրորդ տեղում Volkswagen Touareg-ն է և Jaguar I-Pace-ը։