Սնանկացել է Մարսը բնակեցնել ցանկացող ընկերությունը
Mars One Ventures տիեզերական ընկերությունը սնանկ է ճանաչվել: Նման որոշում է կայացրել Շվեյցարիայի Բազել քաղաքի գլխավոր դատարանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Mars One ընկերությունը ծրագրել էր մարդկանց ուղարկել Մարս, որոնք այնտեղ կձևավորեին հիմնական համայնք: 2015-ին ուղարկված կամավորական դիմումներից ընկերությունը արդեն 100 կամավոր ընտրել էր:
Այդ ծրագրի հեղինակ Մաս Լանսդորպը հայտնել է, որ չի պատրաստվում հետ կանգնել իր ծրագրերից:
Մարսը բնակեցնելու առաքելության ծրագիրն առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց 2011թ.: Տիեզերանավը Մարս ուղարկեու ծրագիրն արդեն երկու անգամ հետաձգվել էր: