Կոալիցիոն ուժերը Սիրիայում հարվածել են քաղաքացիական ճամբարի ուղղությամբ․ կան զոհեր
ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերի կողմից սիրիական Բագուզ բնակավայրում ամրացած քաղաքացիական ճամբարի ուղղությամբ հասցված հարվածներից առնվազն 7 տասնյակ մարդ է զոհվել ու վիրավորվել:
Այս մասին հայտնում է SANA գործակալությունը` միևնույն ժամանակ, տեղեկություն չհաղորդելով փոխանցած աղբյուրի անվանումը:
Դեպքի այլ մանրամասների վերաբերյալ նույնպես որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում: