Հացը թանկացել է. սա դրամի արժեզրկման անմիջական հետևանքն է
Ժամանակ օրաթերթը գրում է. «Հացն անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման
անմիջական հետևանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը
թանկանում է և թանկանում է վայրկենական:
Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը
մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է
հիմա: Ալյուրի թանկացման հետևանքով թանկանալու են նաև այլ հացամթերքները,
որը հիմնականում ազդում է աղքատ խավի վրա, որն առավել շատ է հացամթերք
օգտագործում: Մինչդեռ կառավարությունը խոստանում էր վերացնել ծայրահեղ
աղքատությունը»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.