Տեղի է ունեցել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան
կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները
քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք
հարցեր:
Հանդիպման օրակարգային թեմաներից էր նաև Հանձնաժողովի կազմում գերիների,
պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հասարակական
կազմակերպությունների ներգրավման հարցի քննարկումը: Հաշվի առնելով
հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն հայտնած հասարակական
կազմակերպությունների մեծ թիվը՝ դիտարկվել են նրանց ներգրավման առավել
արդյունավետ մի քանի տարբերակներ:
Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին
տեղեկացրել է գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացների հետ կապված առկա
իրավիճակը և հնարավոր զարգացումները:
Իր ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին անգամ կարևորել է անհայտ կորած
անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցության
ցուցաբերելու անհրաժեշտությունը, միաժամանակ վստահեցնելով, որ Հանձնաժողովի
գործունեության արդունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն իսկ
առաջիկայում: