Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալն» այսօր հյուրընկալվելու է «Հադերսֆիլդ Թաունին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:00-ին:
«Արսենալի» մեկնարկային կազմն է՝ Լենո, Մեյտլենդ-Նայլս, Կոսյելնի, Մուստաֆի, Մոնրեալ, Կոլաշինաց, Տորեյրա, Գենդուզի, Մխիթարյան, Իվոբի, Լակազետ։
«Արսենալի» Facebook-ի էջում էլ գրված է, որ Հենրիխ Մխիթարյանը միանում է իր թիմին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2018 թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Արսենալ»- «Տոտենհեմի» խաղի ժամանակ աջ կոճի շրջանում կոտրվածք էր ստացել։ Դրանից հետո սա լինելու է նրա առաջին խաղը , թեև սպասվում է, որ Մխիթարյանը կվերադառնար հունվարի 25-ին և կմասնակցեր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գավաթային խաղին: